Մարզեր

Վարդենիսում անցկացվել է շախմատի 1-ին կարգի որակավորման Գեղարքունիքի մարզային մրցաշար

1 րոպեի ընթերցում

Վարդենիսում անցկացվել է շախմատի 1-ին կարգի որակավորման Գեղարքունիքի մարզային մրցաշար

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում վերջերս անցկացվեց շախմատի 1-ին կարգի որակավորման մարզային փուլը, որին մասնակցեցին ՀՀ Շախմատի ակադեմիայի Վարդենիսի, Վարդենիկի,  Գավառի, Սևանի և Ճամբարակի մասնաճյուղերի պատանի շախմատիստները։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, համառ ու անզիջում պայքարում մրցաշարում առաջին տեղը զբաղեցրել է ՀՀ Շախմատի ակադեմիայի մասնաճյուղի սան Արտյոմ Գրիգորյանը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է նույն մասնաճյուղի սան Հարութ Մխիթարյանը։ Մրցանակային երրորդ տեղը բաժին է հասել ՀՀ Շախմատի ակադեմիայի Գավառի մասնաճյուղի սան Ատոմ Գրիգորյանին։ 

«Լավագույն խաղ» մրցանակին արժանացել են ՀՀ Շախմատի ակադեմիայի Վարդենիսի մասնաճյուղի սան Տիգրան Ոսկանյանը, Սարուխանի մասնաճյուղի սան Վաչե Ավդալյանը և Վարդենիկի մասնաճյուղի սան Գագիկ Մխիթարյանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում