Մարզեր

Գեղարքունիքի մարզում մեկնարկել է հացհունձը

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում մեկնարկել է հացհունձը

Հուլիսի վերջին օրերից Գեղարքունիքի մարզի տնտեսություններում սկսվել և ընթանում է  հացահատիկի բերքահավաքը աշնանացան ցորենի և գարնանացան գարու արտերում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչությունից, աշնանացան ցորենի  հնձված արտերի առաջին հեկտարներից, նախնական տվյալներով, ստացվում է շուրջ 18, գարնանացան գարու արտերի 1 հեկտարից՝ մինչև 16 ցենտներ բերք։ 

Եղած տեխնիկական միջոցները բավարար են՝ հացահատիկի բերքն ամբողջությամբ ու ժամանակին հավաքելու համար։

Հացահատիկի բերքահավաքը Գեղարքունիքի մարզում կշարունակվի մինչև օգոստոս ամսի վերջերը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում