Միացյալ Նահանգներ

Կրեմլում չեն բացառել Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումն այս շաբաթ

1 րոպեի ընթերցում

Կրեմլում չեն բացառել Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումն այս շաբաթ

Կրեմլը չի բացառում այս շաբաթ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման հնարավորությունն ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հետ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին լրագրողներին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Մենք չենք բացառում այդ հանդիպման հնարավորությունը», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններն այն մասին, որ Ուիթքոֆը կարող է ՌԴ մեկնել այս շաբաթ՝ օգոստոսի 6-ին կամ 7-ին։

Դմիտրի Պեսկովը նաև հայտարարել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է իր միջնորդական ջանքերը ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում, ինչը շատ կարևոր է Մոսկվայի և Կիևի միջև ուղիղ բանակցությունների համատեքստում:

«Շարունակվում է երկխոսությունը, Միացյալ Նահանգները շարունակում է իր միջնորդական ջանքերն ուկրաինական հակամարտության կարգավորման ուղու որոնումների հարցում: Այս ջանքերը շատ կարևոր են, այդ թվում՝ ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների ընթացիկ գործընթացի համատեքստում: Աշխատանքը շարունակվում է», - ասել է Պեսկովը:

ՏԱՍՍ-ը, վկայակոչելով իր աղբյուրներին, հաղորդում է, որ Ուիթքոֆը Մոսկվա կժամանի օգոստոսի 6-ին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում