Երևանում ավարտվել է Եվրոպայի վոլեյբոլի Մ16 տարեկանների առաջնությունը

4 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանում հուլիսի 23-ից օգոստոսի 3-ն անցկացվել է վոլեյբոլի Եվրոպայի Մ16 տարեկան տղաների առաջնությունը, որին 16 երկրի շուրջ 500 մարզիկ է մասնակցել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Եվրոպայի Մ16 առաջնության հաղթողի կոչմանն արժանացել է Իտալիայի հավաքականը, որը եզրափակչում դիտարժան պայքարում առավելության է հասել Իսպանիայի իր հասակակիցների նկատմամբ: Իսպանիայի հավաքականը գրավել է երկրորդ  տեղը: Երրորդ տեղը գրավել է Ֆրանսիայի թիմը, որի Մ16 տարեկանների հավաքականն ուժեղ է գտնվել Լեհաստանի թիմից:

Օգոստոսի 3-ին կայացած եզրափակիչ հանդիպմանը ներկա է եղել և հաղթողների պարգևատրման արարողությանը մասնակցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: Մրցանակաբաշխությանը մասնակցել են նաև Եվրոպայի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահության անդամ Ալիսա Չեսնուլևիչյուտեն, ՀՎՖ գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը:

Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանի խոսքով՝ առաջնությունը, միանշանակ, կարելի է ստացված համարել. 

«Շատ հետաքրքիր առաջնություն ունեցանք՝ մեծ թվով հանդիսականների մասնակցությամբ: Մասնագետների դիտարկմամբ՝ Երևանում անցկացված առաջնությունն ամենագեղեցիկներից էր Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ՝ թե՛ կազմակերպչական, թե՛ ենթակառուցվածքների հագեցվածության առումով: Ամեն ինչ արված էր առաջնությունը լավագույնս անցկացնելու համար. ապահովվել էր նաև բարձրորակ ուղիղ հեռարձակում: Այս ամենի արձագանքը եղավ Եվրոպական ֆեդերացիայի դրական գնահատականը: Սա շատ ուրախալի է մեզ համար, քանի որ չլինելով վոլեյբոլային մեծ տերություն՝ կարողացանք ամենաբարձր մակարդակով կազմակերպել առաջնությունը՝ մեծ թվով պատվիրակությունների մասնակցությամբ»:

Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը, որը 6 ամիս առաջ էր ձևավորվել, Եվրոպայի երևանյան առաջնության շրջանակում 7 հանդիպում է անցկացրել՝ մրցելով Հունաստանի, Ռումինիայի, Լատվիայի, Իսպանիայի, Ավստրիայի, Սլովակիայի և Լեհաստանի թիմերի հետ: Կարեն Ասմարյանի խոսքով՝ նմանօրինակ խոշոր միջազգային մրցաշարում միանգամից եզրափակչում հանդես գալը մեծ փորձառություն էր հայ մարզիկների համար:

Հայաստանի թիմում ընդգրկվել էին Արման Դավթյանը, Գոռ Գրիգորյանը, Խաչատուր Խնկոյանը, Դավիթ Մուրադյանը, Ռաֆայել Շախնազարյանը, Արմեն Մանուկյանը, Ալեքս Ասմարյանը, Համլետ Վարդանյանը, Տիգրան Հակոբյանը, Հայկ Գաբրիելյանը, Արման Վարդանյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հովհաննես Ավագյանը և Ալեքս Հունանյանը:

Առաջնության հանդիպումներն անցկացվել են «Գազպրոմ Արմենիայի» ուսումնախոսքային համալիրում և Ռուս-հայկական համալսարանի մարզադահլիճում: Առաջնության շրջանակում շուրջ 80 կամավոր է ներգրավվել:

Վոլեյբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկան տղաների Եվրոպայի առաջնությանը մասնակցել են Ֆրանսիայի, Լեհաստանի, Իտալիայի, Հունգարիայի, Լատվիայի, Չեխիայի, Թուրքիայի, Բուլղարիայի, Իսպանիայի, Ուկրաինայի, Ավստրիայի, Հունաստանի, Սերբիայի, Սլովենիայի և Ռումինիայի պատանի վոլեյբոլիստները։

Հայերեն العربية

Լեհաստանը Բալթիկ ծովի վրայով ռուսական «Իլ-20» ինքնաթիռի թռիչքի պատճառով կործանիչներ է օդ բարձրացրել

Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Patriot և THAAD հրթիռների արտադրությունն ավելացնելու վերաբերյալ

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերը

2026-ին Եվրոպայում հրդեհների պատճառած վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն

Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ

Սեուտայի ճգնաժամի պատճառով ԵՀ նախագահը կոչ է արել ուժեղացնել ստուգումները և արգելապատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին

Մեկ ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ