Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 810 մլն դրամ. ՔԿ-ն մանրամասներ է ներկայացնում

3 րոպեի ընթերցում

Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ս.Խ.-ն 2021 թվականի նոյեմբերից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 8-ը մասնակցել է մի խումբ անձանց կողմից 2021 թվականի հոկտեմբերին ստեղծված և ղեկավարվող հանցավոր կազմակերպությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից՝ ներկայացնելով մանրամասներ:

«Մասնավորապես՝ Ս.Խ.-ն հանցավոր կազմակերպության ղեկավարների կողմից հավաքագրված և դրանում ներգրավված առնվազն 144 անդամների, այդ թվում՝ անչափահասների հետ կիրառելով կեղծ բովանդակությամբ համացանցային կայքեր,  օգտագործելով նախապես ստեղծված համակարգչային համակարգով ու ցանցով գործարկվող հաշիվներ, ապահովելով ինչպես իր, այնպես էլ կազմակերպության մյուս անդամների կողմից առանց նույնականացում անցած տուժողների թույլտվության կամ իրավաչափ այլ հիմքերի՝ դրանց հասանելիություն ստանալու, դրանցում առկա տեղեկատվությունը փոփոխելու և իրականությանը չհամապատասխանող տվյալներ լրացնելու տեխնիկական հնարավորություն, գործարկել է բարձր տոկոսով շահութաբերություն ապահովող ներդրումներ կատարելու առաջարկ պարունակող կայքեր և նախնական նույնականացումն ապահովող հարթակներ:

Այնուհետև, վերջինս տուժողներին մոլորեցնելուց և նրանց վստահությունն ամրապնդելուց հետո ուղղորդել է տարբեր չափերի գումարներ փոխանցել իրենց կողմից կառավարվող հաշվեհամարներին՝ այդ կերպ հափշտակելով արտասահմանյան երկրների ավելի քան 1404 տուժողների՝ ավելի քան 810 մլն 71 հզր 577 ՀՀ դրամի ֆինանսական միջոցները»,- նշված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ : 

Ս․Խ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպությանը մասնակցելը) և 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (հանցավոր կազմակերպության կողմից կատարված առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակությունը): 

Վերջինիս վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

Հայերեն

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում