«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը հայտարարում է «Նոր մեկնարկ» կրթաթոշակային ծրագրի առցանց հայտադիմումների ընդունման մասին

4 րոպեի ընթերցում

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը, հավատարիմ մնալով «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ուղղություններին, հայտարարում է «Նոր մեկնարկ» կրթաթոշակային ծրագրի առցանց հայտադիմումների ընդունման մասին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին հիմնադրամից, ծրագիրը նպատակ ունի կրթություն վերադարձնել այն քաղաքացիներին, ովքեր տարբեր սոցիալական, ընտանեկան կամ անձնական պատճառներով առնվազն հինգ տարի ուսումնական դադար են ունեցել։ «Նոր մեկնարկ»-ի միջոցով հիմնադրամը վերաիմաստավորում է կրթության արժեքը՝ այն դարձնելով ոչ միայն հնարավոր, այլև իրական ճանապարհ՝ անձնական և մասնագիտական զարգացման համար։

«Կրթաթոշակային ծրագրի շահառուները կարող են ուսումը շարունակել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող հավատարմագրված բուհերում կամ միջին մասնագիտական կրթական հաստատություններում՝ առկա կամ հեռակա ձևաչափով։

Կրթաթոշակին կարող են դիմել 23 տարին լրացած այն անձինք, ովքեր ունեն առնվազն հինգ տարվա ուսումնական դադար՝ առանց առավելագույն տարիքային սահմանափակման։ Առաջնահերթ ուշադրության կարժանանան տարբեր խոցելի խմբեր, ինչպիսիք են․

  • ·      Երեխաների խնամքի նպատակով ուսումը դադարեցրած ծնողներ,
  • ·      Միայնակ ծնողներ,
  • ·      Նախկին դատապարտյալներ,
  • ·      Հաշմանդամություն ունեցող անձինք,
  • ·      Տեղահանված հայրենակիցներ,
  • ·      Պարտադիր զինվորական ծառայության կամ մարտական գործողություններին մասնակցելու պատճառով չավարտած կամ չսկսած անձինք։

Ծրագրի շրջանակում աջակցությունը կներառի․

  • ·      Ուսման վարձի ամբողջական կամ մասնակի փոխհատուցում՝ հիմնված ուսանողի «Միջին որակական գնահատականի» (ՄՈԳ) և սոցիալական ցուցանիշների վրա,
  • ·      Ընդունելության նախապատրաստական դասընթացների ծախսերի փոխհատուցում,
  • ·      Մարզային դիմորդների կեցության աջակցություն՝ Երևանի ուսումնական հաստատություններում սովորելու դեպքում,
  • ·      Բարձր առաջադիմությամբ ուսանողների համար՝ կրթաթոշակ՝ հաշվի առնելով նաև ուսանողի հասարակական ներգրավվածությունն ու նախաձեռնողականությունը,
  • ·      Ուսումնական նյութերի, գրենական պիտույքների, մասնագիտական գրականության և անհրաժեշտ տեխնիկական միջոցների տրամադրում,
  • ·      Խորհրդատվական և մենթորական ուղեկցում՝ ուսման ողջ ընթացքում։

Այս նախաձեռնությամբ «Իմ քայլը» հիմնադրամը երկրորդ շնչով բացում է կրթության դուռը բոլոր նրանց առաջ, ովքեր նախկինում տարբեր պատճառներով դուրս էին մնացել այդ ճանապարհից՝ անկախ տարիքից, նախկին փորձառությունից կամ սոցիալական դրությունից։ Այժմ ճիշտ պահն է տալու ձեր կյանքի «Նոր մեկնարկ»-ը»,- ասվում է հայտարարության մեջ։

Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հայտադիմումը հետևյալ հղումով՝  https://forms.gle/hj8pGTJKP5Q4AM7v7:

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում