Նախկին «Մանկական աշխարհ»-ի 943.6 մլն դրամ արժողությամբ հողամասը կվերադարձվի Երևանին. սեփականության իրավունքը տրամադրվել էր Արա Աբրահամյանի ընկերությանը

2 րոպեի ընթերցում

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ «Դուգլասի Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության, երրորդ անձ՝ Կադաստրի կոմիտեի՝ ք.Երևան, Արամի 32 հասցեում գտնվող՝ (նախկին «Մանկական աշխարհ») կառուցապատման համար տրամադրված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարեցնելու և սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազությունից, Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 25-ի վճռով բավարարվել է Գլխավոր դատախազության հայցը. դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Երևան համայնքին կվերադարձվի Արամի 32 հասցեում գտնվող՝ 943.602.000 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 2859.4 քմ մակերեսով հողամասը:

Ըստ աղբյուրի՝ վճռի հիմքում դրվել է այն հանգամանքը, որ վեճի առարկա հողամասն օտարվել է կառուցապատման համար, սակայն սեփականատերը չի իրականացրել կառուցապատման աշխատանքներ, կառուցապատման համար տրամադրված հողամասը երեք տարուց ավելի չի օգտագործել և չի օգտագործում հողամասի օտարման նպատակին համապատասխան:

Նշվում է, որ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ևս երկու հայց է ներկայացրել դատարան՝ նախկին «Մանկական աշխարհ»-ի շենքն ու հողամասը համայնքի վերադարձնելու պահանջների մասին. գույքերի վրա արգելանք է կիրառված:

«Սոգլասիե Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության հիմնադիրն է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:

Հայերեն Русский

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր

Իսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետո

Ըմբիշները Բաքվում կմասնակցեն Մ17 տարեկանների աշխարհի առաջնությանը

Երևանի Անրի Վեռնոյի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի