Մերձավոր Արևելք

Թրամփը ՀԱՄԱՍ-ի կապիտուլյացիայի կոչ է արել

1 րոպեի ընթերցում

Թրամփը ՀԱՄԱՍ-ի կապիտուլյացիայի կոչ է արել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գազայի հատվածում հումանիտար ճգնաժամի ավարտի պայման է համարել ՀԱՄԱՍ շարժման կապիտուլյացիան և պահվող պատանդների ազատ արձակումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է իր Truth Social հարթակում:

«Գազայում հումանիտար ճգնաժամերին վերջ դնելու ամենաարագ ճանապարհն այն է, որ ՀԱՄԱՍ-ը հանձնվի և ազատ արձակի պատանդներին», - գրել է Թրամփը։

2023 թ. հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ը հարձակում իրականացրեց Իսրայելի վրա, որի հետևանքով զոհվեց ավելի քան 1200 մարդ, շուրջ 250-ը գերեվարվեց։ Ի պատասխան՝ Իսրայելի զինվորականները ՀԱՄԱՍ-ի դեմ գործողություն սկսեցին Գազայի հատվածում, որտեղ իսրայելական հարվածների զոհերի թիվն արդեն գերազանցել է 60 000-ը։ ՀԱՄԱՍ-ի մոտ դեռ պահվում է շուրջ 50 պատանդ, որոնց մի մասը կարող է ողջ լինել։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում