Քաղաքականություն

ՀՀ ԱԳ փոխնախարարը Քուվեյթի ԱԳ նախարարի օգնականին է ներկայացրել Երևան-Բաքու հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ փոխնախարարը Քուվեյթի ԱԳ նախարարի օգնականին է ներկայացրել Երևան-Բաքու հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները

Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Քուվեյթի Պետության արտաքին գործերի նախարարի օգնական Աբդուլազիզ Սաուդ Ալ-Ջարալլահի հետ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից՝ հավելելով, որ զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկկողմ հարաբերությունների դրական դինամիկան համագործակցության տարբեր ոլորտներում և ընդգծել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը:  

Նշվում է, որ Վահան Կոստանյանը և Աբդուլազիզ Սաուդ Ալ-Ջարալլահին մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի խնդիրների վերաբերյալ: 

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում