Իրավունք

Գեղարքունիքի պարեկները հայտնաբերել են «Նիվա»-ի օրինազանց վարորդին

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի պարեկները հայտնաբերել են «Նիվա»-ի օրինազանց վարորդին

Օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որ «Նիվա»-ի վարորդը Գեղարքունիքի մարզի տարբեր ճանապարհահատվածներում մեքենան վարում է անկանոն՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, Գեղարքունիքի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Նա հայտնաբերվել է։ Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ըստ աղբյուրի՝ նախաձեռնվել է վարչական վարույթ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում