Աշխարհ

Հարավային Սուդանի և Ուգանդայի միջև բախումներ են սկսվել. կան զոհեր

1 րոպեի ընթերցում

Հարավային Սուդանի և Ուգանդայի միջև բախումներ են սկսվել. կան զոհեր

Ուգանդայի և Հարավային Սուդանի սահմանին մարտական գործողություններ են սկսվել, որոնց հետևանքով, ընդհանուր առմամբ, զոհվել է 6 զինվորական։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:

Ուգանդայի բանակի ներկայացուցիչների խոսքով՝ Հարավային Սուդանի պաշտպանական ուժերի զինվորականները հատել են սահմանը և հրաժարվել լքել տարածքը. դա հանգեցրել է փոխհրաձգության, որի հետևանքով զոհվել է հինգ հարավսուդանցի զինվոր և առնվազն մեկ ուգանդացի զինվոր։

Հարավային Սուդանի բանակը հաստատել է բախումը, բայց չի նշել, թե քանի մարդ է զոհվել։

Ուգանդան տասնամյակներ շարունակ աջակցել է այն ուժերին, որոնք հավատարիմ են Հարավային Սուդանի նախագահ Սալվա Կիիրին` օգնելով երկրին 2011 թվականին ձեռք բերված անկախության համար պայքարում և դրան հաջորդած քաղաքացիական պատերազմի ժամանակ։

Մարտին Հարավային Սուդանը Ուգանդայի բանակին հրավիրեց մայրաքաղաք Ջուբա՝ օգնելու անվտանգության ամրապնդման գործում այն բանից հետո, երբ Կիիրի և նրա մրցակցի՝ առաջին փոխնախագահ Ռիեկ Մաչարի միջև հարաբերությունները վատթարացան։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում