Ալբերտայի իշխանությունները կոչ են արել հաստատել Կանադայից անջատվելու մասին հանրաքվեի հարցը

2 րոպեի ընթերցում

Կանադայի Ալբերտայի նահանգի վարչապետ Դանիել Սմիթը և արդարադատության նախարար Միքի Էմերին ընտրական հանձնաժողովից պահանջել են վերացնել Կանադայից անջատման վերաբերյալ հանրաքվեի կազմակերպման խոչընդոտները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Globe and Mail պարբերականը՝ վկայակոչելով քաղաքական գործիչների հայտարարությունները:

Երկու պաշտոնյաները սոցցանցերում հայտարարել են, որ ալբերտացիները պետք է կարողանան ստորագրություններ հավաքել այդ հարցի շուրջ՝ «առանց անհարկի բյուրոկրատական քաշքշուքների»։

«Մենք կոչ ենք անում Ալբերտայի ընտրական հանձնաժողովին հետ վերցնել դատարան ուղղված իր դիմումը և ալբերտացիներին տրամադրել քաղաքացիական նախաձեռնություններին մասնակցելու ժողովրդավարական իրավունքը», - ասել է նահանգի արդարադատության նախարարը:

Իր հերթին, Ալբերտայի վարչապետը հայտարարել է, որ «հավատում է Ալբերտայի ինքնիշխանությանը՝ որպես միասնական Կանադայի մաս», բայց նաև նշել է հանրաքվեին նախապատրաստվելու խոչընդոտները վերացնելու անհրաժեշտությունը:

Հանրաքվեն նախաձեռնել է «Ալբերտայի բարգավաճման նախագիծ» հասարակական կազմակերպությունը, որը հուլիսի սկզբին Ընտրական հանձնաժողով է ներկայացրել քվեարկություն անցկացնելու դիմում: Դիմումը ստանալուց հետո հանձնաժողովն այն ուղարկել է դատարան՝ Կանադայի Սահմանադրությանը համապատասխանությունը ստուգելու համար: Եթե նախաձեռնությունը հաստատվի ընտրական հանձնաժողովի կողմից, ապա հանրաքվեի կողմնակիցները չորս ամսում պետք է հավաքեն 177 000 ստորագրություն, որից հետո Ալբերտայի նահանգի անջատման հարցը կդրվի քվեարկության։

Հայերեն Русский

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները