Մարզեր

Գեղարքունիքի մարզում մեկնարկել է բայքերական միջազգային 6-րդ փառատոնը

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում մեկնարկել է բայքերական միջազգային 6-րդ փառատոնը

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Դրախտիկ գյուղի տարածքում մեկնարկում է բայքերական միջազգային 6-րդ փառատոնը, որին մասնակցում են այս ենթամշակույթի ներկայացուցիչներ ոչ միայն Հայաստանից, այլև արտասահմանից՝ Գերմանիայից, Ավստրիայից, Իրանից և Ռուսաստանից: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Բայքեր զոն․ Հայաստան» ՀԿ նախագահ Արտակ Ռշտունին, իրենց կազմակերպության նպատակն է զարգացնել բայքերական տուրիզմը Հայաստանում՝ հիմնական ուղղություններ ընտրելով հայկական պատմամշակութային հուշարձաններն ու բնության տեսարժան վայրերը: Սա Հայաստանը ճանաչելի դարձնելու և ենթամշակույթը որոշակիորեն զարգացնելու միջոց է: 

Փառատոնը Գեղարքունիքի մարզում հյուրընկալվել է երեք օրով: Տեղացի և հյուր բայքերները սկզբնակետից 130 կմ տարածություն են անցնելու՝ հասնելով մինչև Գոշավանք՝ դադարներ ունենալով Ճամբարակ և Դիլիջան քաղաքներում: 

«Այսօրինակ միջոցառումները հնարավորություն են տալիս Հայաստանում բազմազան դարձնել ամառային առօրյան: Փառատոնի կազմակերպման ուղղությամբ մեզ բավարար աջակցություն է ցուցաբերել Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը»,-ներկայացրեց Արտակ Ռշտունին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում