Հասարակական

Դատարանը փոխեց Հրայր սարկավագ Հակոբյանի խափանման միջոցը. Դատախազությունը կբողոքարկի

1 րոպեի ընթերցում

Դատարանը փոխեց Հրայր սարկավագ Հակոբյանի խափանման միջոցը. Դատախազությունը կբողոքարկի

Հայաստանի վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու որոշմամբ՝ ահաբեկչության նախապատրաստման և իշխանության յուրացման հոդվածներով մեղադրվող Հրայր սարկավագ Հակոբյանն ազատ է արձակվել։ 

Խափանման միջոցը փոխվել է բացակայելու արգելքով և վարչական հսկողությամբ։

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ բողոք կներկայացնեն Վճռաբեկ դատարան։ 

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկից Հակոբյանի դուրս գալու լուսանկարը հրապարակել է նրա փաստաբան Հովսեփ Սարգսյանը։

Հրայր սարկավագ Հակոբյանը 2 ամսով կալանավորվել էր հունիսի 26-ին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում