Հրաձիգ Լիլիթ Մկրտչյանը հերթական մեդալը բերեց Հայաստանին

4 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում ընթացող հրաձգության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հաշվին հերթական մեդալը գրանցեց և այս ստուգատեսում արդեն 4–րդ անգամ պատվո պատվանդանին կանգնեց Լիլիթ Մկրտչյանը: Հայուհին դարձավ նորմալ ընթացքով շարժվող թիրախներին հրացանով 50 մետր հեռավորությունից հրաձգության կանանց անհատական մրցումների բրոնզե մրցանակակիր: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցման արդյունքները ներկայացրել է Հրաձգության միջազգային ֆեդերացիան:

Լիլիթը եզրափակիչում վաստակեց 572 միավոր (288՝ դանդաղ, 284՝ արագ շարժվող թիրախներին կրակելիս): Նրանից բարձր են դասվել ֆինն հրաձգուհի Ջուլիաննա Իդա Հեյկիլայեն (581 միավոր, Եվրոպայի ռեկորդ) և ուկրաինուհի Հալինա Ավրամենկոն (573):

Նույն մրցաձևի կանանց թիմային պայքարում Հայաստանի հավաքականը հանդես գալով Լիլիթ Մկրտչյան, Գոհար Հարությունյան, Արուսյակ Գրիգորյան կազմով՝ վաստակեց 1685 միավոր և դարձավ արծաթե մրցանակակիր:

Եվրոպայի չեմպիոն հռչակվեց Ուկրաինայի ներկայացուցիչը (1696), իսկ բրոնզե մեդալները բաժին հասան Ֆինլանդիայի ներկայացուցիչներին (1666):

Լիլիթ Մկրտչյանն այս առաջնությունում նվաճեց իր 4–րդ մեդալը: Ավելի վաղ նա Հայաստանի կանանց հավաքականի կազմում դարձել էր «Վազող թիրախ, խառը վազք» մրցաձևից մեծահասակների թիմային մրցումների հաղթող, ինչպես նաև արծաթե մեդալներ էր նվաճել «Վազող թիրախ, նորմալ վազք» կանանց թիմային մրցումներում և նույն մրցաձևից երիտասարդների տարիքային խմբի անհատական պայքարում:

Հիշեցնենք, որ նույն մրցաձևի տղամարդկանց անհատական պայքարում այսօր Եվրոպայի չեմպիոն է դարձել գյումրեցի Հովհաննես Մարգարյանը, որը վաստակելով 591 միավոր՝ սահմանել է միաժամանակ աշխարհի ու Եվրոպայի ռեկորդներ:

Սպորտ

Հովհաննես Մարգարյանը՝ Եվրոպայի չեմպիոն և աշխարհի ռեկորդակիր

Մրցումների նախորդ օրերին հայ հրաձիգները հարուստ մարզավար էին նվաճել:

«Վազող թիրախ, նորմալ վազք» մրցաձևից մեծահասակների թիմային մրցումներում Հայաստանի տղամարդկանց հավաքականը (Գոռ Խաչատրյան, Հովհաննես Մարգարյան, Հայկ Մինասյան) դարձել էր Եվրոպայի չեմպիոն, իսկ կանանց ընտրանին (Գոհար Հարությունյան, Լիլիթ Մկրտչյան, Արուսյակ Գրիգորյան)՝ արծաթե մեդալակիր։

«Վազող թիրախ, խառը վազք» մրցաձևի մեծահասակների թիմային պայքարի հաղթող էր դարձել Հայաստանի կանանց հավաքականը (Գոհար Հարությունյան, Լիլիթ Մկրտչյան, Արուսյակ Գրիգորյան):

«Վազող թիրախ, նորմալ վազք» մրցաձևի մեծահասակների անհատական պայքարում բրոնզե մեդալի էր արժանացել Արուսյակ Գրիգորյանը:

«Վազող թիրախ, նորմալ վազք» մրցաձևից երիտասարդ մարզուհիների պայքարում Աիդա Ազատյանը նվաճել էր ոսկե մեդալ:

«Վազող թիրախ, խառը վազք» մրցաձևի երիտասարդների անհատական պայքարում Ազատյանը բավարարվել էր արծաթե պարգևով:

«Վազող թիրախ, խառը վազք» մրցաձևի տղամարդկանց պայքարում Եվրոպայի չեմպիոն էր ճանաչվել Գոռ Խաչատրյան, Հովհաննես Մարգարյան, Հայկ Մինասյան կազմով հանդես եկած Հայաստանի հավաքականը:

Նույն մրցաձևի անհատական պայքարում Գոռ Խաչատրյանը դարձել էր Եվրոպայի չեմպիոն, իսկ Հայկ Մինասյանը՝ արծաթե մեդալակիր։

«Վազող թիրախ» մրցաձևի խառը զույգերի պայքարում Հովհաննես Մարգարյանը և Արուսյակ Գրիգորյանը նվաճել էին բրոնզե մեդալներ:

Հայերեն English Français Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ