Միացյալ Նահանգներ

Կրեմլն ի գիտություն է ընդունել Թրամփի հայտարարությունը կարգավորման ժամկետների մասին

2 րոպեի ընթերցում

Կրեմլն ի գիտություն է ընդունել Թրամփի հայտարարությունը կարգավորման ժամկետների մասին

Կրեմլը ծանոթացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանն Ուկրաինայում կարգավորման ժամկետների կրճատման և բարձր մակարդակի շփումների հարցում  շահագրգռության բացակայության մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մենք ի գիտություն ենք ընդունել նախագահ Թրամփի երեկվա հայտարարությունը», - Պեսկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Նա հավելել է, որ «կցանկանար խուսափել» ԱՄՆ ղեկավարի խոսքերին որևիցե գնահատական տալուց:

Թրամփը հուլիսի 28-ին հայտարարել էր, որ հիասթափված է Ռուսաստանից և կարգավորման գործընթացում առաջընթացից, այդ պատճառով կրճատում է ավելի վաղ տրված 50-օրյա ժամկետը մինչև 10-12 օր: Այս ժամկետից հետո Վաշինգտոնը մտադիր է 100% երկրորդային մաքսատուրքեր սահմանել Մոսկվայի դեմ, ինչը կտարածվի ՌԴ առևտրային գործընկերների վրա: Թրամփը նաև հայտարարել էր, որ այլևս հետաքրքրված չէ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմամբ:

Պեսկովը նաև հայտարարել է, որ Մոսկվան շահագրգռված է Վաշինգտոնի հետ հարաբերությունների կարգավորման արագացմամբ, բայց դրա համար անհրաժեշտ են ազդակներ երկու կողմերից: 

«Մենք շարունակում ենք մեր այդ շահագրգռությունը և հույս ունենք, որ գործընթացն ավելի մեծ դինամիկա ձեռք կբերի», - հավելել է Կրեմլի ներկայացուցիչը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում