Իրավունք

Հայտնաբերվել է 538 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

2 րոպեի ընթերցում

Հայտնաբերվել է 538 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

ՀՀ մայրաքաղաքում hուլիսի 21-ից 28-ն իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5 876 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 201 ավտոմեքենա։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, հայտնաբերվել է ոչ սթափ 224 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 374 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 33, չամրակապված վարելու՝ 1325, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 8, վարելու ընթացքում ծխելու՝ 529, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 462, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 48 և 2126 այլ իրավախախտում։ 158 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 346-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 38-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 81-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 51 անձ։

Ըստ աղբյուրի՝ նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 16 023 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 320 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 314 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 653, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 4 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 71, կեղծ հաշվառման համարանիշով երթևեկող՝ 1, չամրակապված վարելու՝ 5153, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 154, վարելու ընթացքում ծխելու՝ 403, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 660, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 40, արագության գերազանցման՝ 1875 և 4113 այլ իրավախախտում։ 444 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1723-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 271-ը՝ լուսարձակների անսարքությամբ, այդ թվում՝ 1 բեռնատար, 163-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 52 անձ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում