Իսրայելի հետ հակամարտության ընթացքում Իրանում կանխել են 23 բարձրաստիճան պաշտոնյաների դեմ մահափորձերը

1 րոպեի ընթերցում

Իրանի հետախուզական ծառայությունները կանխել են 23 բարձրաստիճան պաշտոնյաների դեմ մահափորձերը Իսրայելի հետ 12-օրյա հակամարտության ընթացքում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին ասվում է Իրանի Իսլամական Հանրապետության հետախուզության նախարարության հայտարարության մեջ, որն արվել է Իրան-Իսրայել հակամարտության արդյունքներով։

«Հաջողվեց բացահայտել և չեզոքացնել ռեժիմի (նկատի ունի Իսրայելը - ՏԱՍՍ) ահաբեկչական ծրագրերը, որոնք ուղղված էին 12-օրյա պատերազմի ընթացքում երկրի 23 բարձրաստիճան պաշտոնյաների սպանությանը, ինչպես նաև պատերազմից առաջ ծրագրված 13 նմանատիպ դավադրություններ, որոնց բացահայտումը հանգեցրեց 35 բարձրաստիճան քաղաքացիական և զինվորական պաշտոնյաների սպանության կանխարգելմանը», - նշվում է փաստաթղթում։

Իրանի հետախուզության ծառայողները նաև կանխել են առնվազն 450 օտարերկրյա զինյալների մուտքն Իրան Իսրայելի հետ հակամարտության սրման ժամանակ՝ հունիսին։

«Մեզ հաջողվել է պարզել երկրի հարավարևելյան սահմանի մոտ տեղակայված 300 օտարերկրյա ահաբեկիչների գտնվելու վայրը, որոնք պատրաստվում էին ներթափանցել Իրանի տարածք, ինչպես նաև կանխել նրանց հետագա տեղաշարժը», - նշել են գերատեսչությունում։

Հայերեն English Русский

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք