Չինաստան

Պեկինում արտակարգ արձագանքման ռեժիմ են սահմանել տեղատարափ անձրևների պատճառով. Xinhua

1 րոպեի ընթերցում

Պեկինում արտակարգ արձագանքման ռեժիմ են սահմանել տեղատարափ անձրևների պատճառով. Xinhua

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ջրային տնտեսության նախարարությունը հայտարարել է արտակարգ արձագանքման ռեժիմ սահմանելու մասին մայրաքաղաք Պեկինում հնարավոր հեղեղումների պատճառով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,  «Սինհուա» լրատվական գործակալությունը հայտնում է, որ հուլիսի 24-ից տեղացած տեղատարափ անձրևները հանգեցրել են Միյուն ջրամբարում ջրի մակարդակի կտրուկ բարձրացման Չինաստանի մայրաքաղաքի հյուսիսարևելյան արվարձանում: Դրա հետևանքով ջրի հոսքը եղել է առավելագույնը ջրամբարի ամբողջ 60-ամյա պատմության ընթացքում:

Ավելի վաղ Պեկինի իշխանությունները սահմանել էին երկրաբանական երևույթների վտանգի մասին նախազգուշացման առավելագույն («կարմիր») մակարդակ, որոնց պատճառ կարող են դառնալ տեղատարափ  անձրևները: Տարածված ծանուցման համաձայն՝ առաջիկա օրվա ընթացքում Պեկինի արևմտյան և հյուսիսային մասի ծայրամասերում սողանքների և ապարների թափման վտանգ կա: Տեղի վարչակազմը  բնակչությանը խորհուրդ է տվել պահպանել հատուկ նախազգուշական միջոցները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում