Իրան

Իսրայելը սպառնացել է նոր հարձակում գործել անձամբ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի դեմ

1 րոպեի ընթերցում

Իսրայելը սպառնացել է նոր հարձակում գործել անձամբ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի դեմ

Իսրայելը կվերսկսի Իրանի վրա հարվածներն ավելի մեծ ուժով և կարող է հարձակվել այդ երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի վրա, եթե իրանական կողմից շարունակվեն սպառնալիքները։ «Արմենպրես»-ի փոխանմամբ, այս մասին X-ի իր էջում գրել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։

Նա Իսրայելի վարչապետի ու ռազմաօդային ուժերի հրամանատարի հետ ժամանել է իսրայելական այն ռազմաօդային բազա, որտեղից իրականացվել էին ռազմական գործողություններն Իրանի մայրաքաղաք Թեհրանում։ «Այստեղից ես հստակ ուղերձ եմ հղում Խամենեիին․ եթե դուք շարունակեք սպառնալ Իսրայելին, մեր երկար ձեռքը կրկին կհասնի Թեհրան և ավելի մեծ ուժով ու այս անգամ՝ կհասնի անձամբ քեզ»,- գրել է Կացը։ 

Կարդացեք հոդվածը` فارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում