Հայաստան

Արագածավան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով կան տուժածներ

1 րոպեի ընթերցում

Արագածավան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով կան տուժածներ

Արագածավան-Գյումրի ավտոճանապարհի 27-րդ կմ-ին հուլիսի 26-ին բախվել են «Ford» և «Mitsubishi» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս հայտնվել է ձորակում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՆԳ նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած փրկարարները «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին պատգարակով մոտեցրել են շտապօգնության մեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են «Ford» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի  փականը և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում