Տապալվել են ծառեր, վնասվել բնակարանի պատուհաններ, արգելափակվել ավտոմեքենաներ. քամու հետևանքները Երևանում և մարզերում

1 րոպեի ընթերցում

Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ հուլիսի 25-ին ժամը 20:30-ից ահազանգեր են ստացվել, որ քամու և անձրևի հետևանքով Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում և Երևան քաղաքում տապալվել են ծառեր, վնասվել տանիքների թիթեղներ, բնակարանի պատուհաններ, այրվել էլեկտրական սյուներ և մալուխներ, ջրալցվել են նկուղներ, անձրևաջրերում արգելափակվել ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքերի վայրեր մեկնած  փրկարարներն իրականացրել են տապալված ծառերի մասնատման և հեռացման, թուլացած թիթեղների ապամոնտաժման, արգելափակված ավտոմեքենաների դուրսբերման, ջրահեռացման, սահմանազատման աշխատանքներ։ 

«Ուժեղ քամու հետևանքով գրանցվել է 33 արտակարգ դեպք. Երևանում՝ 26, Շիրակի մարզում՝ 1, Կոտայքի մարզում՝ 3, Գեղարքունիքի մարզում՝ 2, Արարատի մարզում՝ 1 դեպք։ Բոլոր ահազանգերին փրկարարներն արձագանքել են՝ ցուցաբերելով համապատասխան օգնություն»,-ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Հայերեն Русский

ՀՀ էկոնոմիկայի նախարարն ԱՄԷ-ի հետ առևտրաշրջանառության նվազումը կապել է ռուսական ոսկու գործարքների հետ

Մենք մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ Միրզոյան

ԱՄԷ-ի հետ համաձայնագրով հայկական բիզնեսի համար 90 նոր ենթաոլորտում հնարավորություններ են նախատեսվում. Գևորգ Պապոյան

Հայաստանի մարմնամարզության հավաքականն ամփոփեց աշխարհի առաջնության բացառիկ հաջող ելույթները

Կատարն Իրանին է ներկայացրել ԱՄՆ-ի հետ հակամարտության դադարեցման համաձայնագրի նոր նախագիծ. Reuters

Միրզոյանը մանրամասներ ներկայացրեց ԵՄ-ի հետ վիզայի ռեժիմի ազատականացման գործընթացից

Սլովենիան աջակցում է ԵՄ-ի հետ գործակցությունը խորացնելու Հայաստանի ջանքերին. Կայզեր

Ֆրանսիայի անկարգությունները՝ մարքեթինգային հնարավորություն չինական ապակի արտադրող ընկերության համար

ՀՀ ԱԺ նախագահը զգուշացրել է սոցիալական հարթակում իր անունով և նկարով բացված կեղծ օգտահաշվի մասին

Հայաստանն ու Սլովենիան ընդլայնված քաղաքական երկխոսության մասին փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին