Թաիլանդը հաստատում է վեճերը խաղաղ միջոցներով և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան լուծելու իր պատրաստակամությունը

2 րոպեի ընթերցում

Պաշտոնական Բանգկոկը կարևորում է Կամբոջայի հետ սահմանին առաջացած և ռազմական բախումների հանգեցրած խնդրի խաղաղ կարգավորումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է իսպանական EFE լրատվական գործակալությունը, որը վկայակոչում է Թաիլանդի արտաքին գործերի նախարար Մարիս Սանգյամպոնգսանի հայտարարությունը։

«Թաիլանդը հաստատում է վեճերը խաղաղ միջոցներով և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան լուծելու իր պատրաստակամությունը», - հուլիսի 26-ին հայտարարել է Մարիս Սանգյամպոնգսան։

Այդ ընթացքում երկու երկրների միջև բախումների աշխարհագրությունը շարունակում է ընդլայնվել հարավային ուղղությամբ։ Նախօրեին Թաիլանդի սահմանապահների հրամանատարությունը ռազմական դրություն է հայտարարել Կամբոջային սահմանակցող Չանթհաբուրի և Տրատ նահանգների ութ շրջաններում։

Վերջին տվյալներով՝ եռօրյա բախումների հետևանքով զոհվել է 19 թաիլանդցի (13 քաղաքացիական անձ և 6 զինվորական) և Կամբոջայի 13 քաղաքացի (8 քաղաքացիական անձ և 5 զինվորական)։

Թաիլանդի և Կամբոջայի միջև զինված բախումները սկսվել են հինգշաբթի առավոտյան՝ թաիլանդական Սուրին սահմանային նահանգում գտնվող Տա Մուեն Տոմ հնագույն տաճարի մոտ, որի պատկանելությունը վիճարկվում են նշված երկրները։

Հուլիսի 25-ին Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմը հայտարարել էր, որ Թաիլանդի և Կամբոջայի իշխանությունները համաձայն են դադարեցնել կրակը սահմանին։

 

Հայերեն

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները