Պատճառված գույքային վնասից վերականգնվել է ընդհանուր 20 մլրդ դրամ. ՔԿ-ն ամփոփել է 2025 թվականի առաջին կիսամյակը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի քննչական կոմիտեում ամփոփվում են 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքները: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քննչական կոմիտեից հայտնում են, որ հաշվետու ժամանակահատվածում Կոմիտեում քննված 56.814 քրեական վարույթից ավարտվել է 18.969-ը՝ նախորդ տարվա 17.887-ի համեմատ, այսինքն՝ աճել է 1082-ով:   

Նշված 18.969 քրեական վարույթից 6111-ը՝ 6547 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան՝ նախորդ տարվա 5127-ի համեմատ, այսինքն՝ աճել է 984-ով, իսկ 12.858-ը կարճվել է՝ նախորդ տարվա 12.760-ի համեմատ, այսինքն՝ աճել է 98-ով: 

2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Քննչական կոմիտեում իրականացվել են զգալի աշխատանքներ հանցագործությամբ պատճառված գույքային վնասի վերականգնման ուղղությամբ: 

Հաշվետու ժամանակահատվածում ավարտված քրեական վարույթներով պատճառված գույքային վնասից վերականգնվել է 4 մլրդ 372 մլն 675 հզր ՀՀ դրամը: Պատճառված վնասի վերականգնման նպատակով արգելանք է դրվել  509 մլն 997 հզր ՀՀ դրամ արժողության գույքի վրա: 

Անավարտ քրեական վարույթներով պատճառված գույքային վնասից միայն 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում վերականգնվել է 16 մլրդ 94 մլն 601 հզր ՀՀ դրամը:

Այսպիսով, հաշվետու ժամանակահատվածում ավարտված և անավարտ քրեական վարույթներով պատճառված գույքային վնասից վերականգնվել է ընդհանուր 20 մլրդ 467 մլն 276 հզր ՀՀ դրամ:

Հայերեն

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում