Հայաստան

Ազատության պողոտա-Մամիկոնյանց փողոց խաչմերուկում տեղի ունեցած վթարի հետևանքով կան տուժածներ

1 րոպեի ընթերցում

Ազատության պողոտա-Մամիկոնյանց փողոց խաչմերուկում տեղի ունեցած վթարի հետևանքով կան տուժածներ

Ազատության պողոտայի և Մամիկոնյանց փողոցի խաչմերուկում հուլիսի 25-ին ժամը 00:25-ին բախվել են «Toyota» և «Audi» մակնիշների ավտոմեքենաները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են՝ կա երեք տուժած։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և «Toyota» մակնիշի ավտոմեքենայից մեկ տուժածի պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ 

Տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում