Հայաստան

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել Սևանա լճում

1 րոպեի ընթերցում

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել Սևանա լճում

Սևան-Գավառ ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին հուլիսի 24-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել Սևանա լճում։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ 3 քաղաքացու ավտոմեքենայից դուրս են բերել տեղի ուժերով։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ավտոմեքենայից դուրս բերել մեկ քաղաքացու և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում