150-ից ավելի մասնագիտություն, որոշ ուղղություններով բարձր կրթաթոշակ․ մեկնարկել է քոլեջների ընդունելության հայտագրումը

4 րոպեի ընթերցում

Մեկնարկել է ՀՀ արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության հայտագրումը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշեց, որ այս տարի 150-ից ավելի մասնագիտությունների գծով ընդունելություն է իրականացվելու։ ՄԿՈՒ հաստատություններ դիմելու համար անհրաժեշտ է հայտագրվել կրթության կառավարման տեղեկատվական համակարգում՝ dimord.emis.am կայքում: Համակարգում ներկայացված են ՀՀ բոլոր արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունները։

Ոլորտային մասնագիտությունների գծով ընդունելության դիմումների ընդունման վերջնաժամկետ է սահմանվել 2025 թվականի օգոստոսի 8-ը՝ ժամը 18:00 ներառյալ: Քննությունները կանցկացվեն օգոստոսի 9-17-ը ներառյալ: Ոչ ոլորտային մասնագիտություններով դիմումները կընդունվեն մինչև 2025 թվականի օգոստոսի 17-ը՝ ժամը 18:00 ներառյալ: 

«Ոչ ոլորտային մասնագիտությունների գծով ընդունելությունը կատարվում է հետևյալ կերպ՝ հաշվի են առնվում հիմնական կամ միջնակարգ կրթության ավարտական վկայականի միջին գնահատականները, որին գումարվում է տվյալ մասնագիտության համար առանձնացված առարկաներից ստացված միավորները։ Ինչ վերաբերում է ոլորտային մասնագիտություններին, ապա հաշվի են առնվում ավարտական վկայականի գնահատականների միջին ցուցանիշն ու քննական առարկայից ստացած արդյունքները և կազմակերպվում է մրցութային գործընթացը»,-ասաց Արաքսիա Սվաջյանը։ 

Գործերի ընդունման ու քննությունների ավարտից հետո ամփոփվում են արդյունքները և երկու օրվա ընթացքում համակարգում ներկայացվում է ամբողջական տեղեկատվությունը։ Թափուր տեղերի առկայության պարագայում օգոստոսի 17-ից հետո կհայտարարվի 2-րդ փուլը։ Ցանկացողները կարող են դիմել, կրկին գործելու է նույն սկզբունքը։ 

Արաքսիա Սվաջյանը տեղեկացրեց, որ տարեցտարի շրջանավարտների շրջանում նկատվում է միջին մասնագիտական կրթության նկատմամբ հետաքրքրության աճ։ 2024-ին եղել է 15 հազար ընդունվող, որը 11 տոկոսվ ավելի է եղել նախորդող տարվա համեմատ։ Այս տարի ևս ակնկալվում է ընդունվողների բարձր ցուցանիշ։ Նախարարի տեղակալը շրջանավարտների շրջանում հետաքրքրվածությունը պայմանավորում է մի քանի հանգամանքով։ Նախ դպրոցներում գործում են մասնագիտական կողմնորոշման խմբակներ, որոնք օգնում են աշակերտներին տեղեկացված լինելու հարցում։ Դրանից բացի որոշ փոփոխություններ են կատարվում ՄԿՈՒ ոլորտում, ինչպես նաև պետությունը առանձին մասնագիտությունների գծով բարձր կրթաթոշակներ է սահմանում։ 

«Առանձնացվել են այն ուղղությունները, որոնց գծով տնտեսության մեջ մասնագետների պակաս կա, օրինակ՝ գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը։ Դրանք սահմանվել են գերակա ուղղություն ու սահմանվել է բարձր կրթաթոշակ։ Ասեմ, որ երկրորդ տարին է գործում այդ ծրագիրը ու արդեն 100 տոկոսից ավելի դիմորդների շրջանում ցուցանիշի փոփոխություն ունենք։ Վստահ եմ, որ այս տարի ևս ակտիվություն է նկատվելու»,-ասաց Արաքսիա Սվաջյանը։ 

Հայերեն

Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանը

ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը

Ամուլսարի ազդակիր համայնքներին տարեկան կտրամադրվի 7–9 միլիոն դոլար․ Գնել Սանոսյան

Վարչապետը շրջայց է կատարել Ամուլսարի ոսկու հանքավայրի տարածքում

Դիլեր չհանդիսացողների համար էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան հոկտեմբերի 10-ին կսպառվի․ ՊԵԿ

Ամուլսարի ծրագիրը հնարավորություն է՝ ցույց տալու, որ հանքարդյունաբերությունն ու զբոսաշրջությունը կարող են համատեղ զարգանալ․ ՏԿԵ նախարար

Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 միլիոն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետական բյուջե․ Էկոնոմիկայի նախարար

Պուտինն ու Թրամփը քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, Իրանի շուրջ իրավիճակը և տնտեսական համագործակցությունը

Վարչապետն Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը կարևոր քայլ է համարում Հայաստանի տնտեսության զարգացման համար

ՀՀ ՊՆ-ն հայտնել է զինծառայողի մահվան դեպքի մասին