Քաղաքականություն

Չեռնոգորիայի եվրաինտեգրման փորձի ուսումնասիրումը կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար

2 րոպեի ընթերցում

Չեռնոգորիայի եվրաինտեգրման փորձի ուսումնասիրումը կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Չեռնոգորիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հուլիսի 22-ին հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Էրվին Իբրահիմովիչի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ 

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-Չեռնոգորիա երկկողմ հարաբերությունների վերաբերյալ, անդրադարձել համագործակցության հետագա խորացման հնարավորություններին առնչվող հարցերի՝ կարևորելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցությունը: 

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Չեռնոգորիայի ԱԳ նախարարին է ներկայացրել  ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման Հայաստանի կառավարության ամուր հանձնառությունը և վերջին տարիներին Հայաստան-ԵՄ հարաբերությունների երկկողմ օրակարգում արձանագրված ձեռքբերումները: Նախարարի տեղակալը նկատել է, որ Չեռնոգորիայի  եվրաինտեգրման գործընթացում ունեցած էական առաջընթացի և այս ուղղությամբ առկա զգալի փորձի ուսումնասիրումը կարևոր նշանակություն ունեն Հայաստանի համար: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակելու համագործակցությունն եվրաինտեգրման վերաբերյալ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին: Վահան Կոստանյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան  կարգավորման գործընթացներում առկա իրավիճակը՝ վերահաստատելով Հարավային Կովկասում կայունության և խաղաղության ամրապնդման ՀՀ կառավարության հանձնառությունը:

 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում