ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը Մարտունիում հանդիպել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների հետ
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշը Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում հանդիպել է Լեռնային Ղարաբաղից տեղափոխված փախստական ընտանիքների և երեխաների հետ, նրանց հետ զրուցել Հայաստանում նոր կյանք սկսելու մարտահրավերների մասին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Հայաստանում Գերմանիայի դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

«Գերմանիան պրոֆեսիոնալ սոցիալական աշխատանքի միջոցով աջակցում է մարդկանց կենցաղային խնդիրները հաղթահարելու, պետական մարմիններին դիմելու, նոր հեռանկարներ ստեղծելու հարցերում։ Երեխաների պաշտպանության բարելավումը նույնպես Հայաստանին աջակցելու նպատակներից մեկն է»,-ասված է հաղորդագրության մեջ։
Դեսպանության փոխանցմամբ՝ Վորլդ Վիժն կազմակերպության և Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի հետ միասին Գերմանիան օգնում է մարդկանց՝ սեփական որոշումներով իրենց ապագայի համար հաստատուն լուծումներ գտնելու ճանապարհին։
