Հայաստան

Գեղարքունիքում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. ՀՀ ՊՆ

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. ՀՀ ՊՆ

ՊՆ հաշվեկշռում գտնվող մեքենաների մասնակցությամբ այսօր Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ՃՏՊ հետևանքով զինծառայողները հետազոտվել են բժշկական կենտրոնում:

«Նրանցից որևէ մեկը չի հոսպիտալացվել, նրանցից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում»,- «Արմենխրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը՝ «Ֆեյսբուք»-ի էջում կատարած գրառման միձջոցով: 

Ավելի վաղ Shamshyan.com կայքը հյտնել էր, որ հուլիսի 23-ին ժամը 09։50-ի սահմաններում Սևան-Մարտունի ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել են «Ford Transit» մակնիշի և ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված 2 «Ուրալ» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Ford Transit»-ը հայտնվել է 2 «Ուրալ»-ների արանքում։ Ըստ կայքի՝ վթարի հետևանքով 4 զինվորական տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում