Ավարտվել է պարեկների կողմից քաղաքացուն խոշտանգելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

3 րոպեի ընթերցում

Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով  լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է Պարեկային ծառայության աշխատակիցների կողմից անձին խոշտանգելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քննչական կոմիտեից հայտնում են, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է՝ 2022 թվականի օգոստոսի 11-ին քաղաքացու կողմից տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելու համար Պարեկային ծառայության աշխատակիցներն իրականացրել են վարչարարություն, որի ժամանակ վարորդի ուղևորը դուրս գալով ավտոմեքենայից մոտեցել է վերջիններիս և միջամտել նրանց կողմից իրականացվող վարչարարությանը՝ վարորդին հորդորելով նստել ավտոմեքենան: 

 Պարեկային ծառայության երկու աշխատակիցները պահանջել են չմիջամտել իրենց ծառայողական լիազորությունների իրականացմանը, սակայն քաղաքացին չի ենթարկվել օրինական պահանջին՝ շարունակելով խոչընդոտել նրանց կողմից վարչարարության իրականացմանը:

Արդյունքում, պարեկային ծառայողները վարչական ձերբակալման են ենթարկել տվյալ քաղաքացուն և տեղափոխել Ոստիկանության բաժին, որտեղ նրանցից մեկը մյուս ծառայողի ներկայությամբ հակաիրավական վարքագիծ դրսևորելու համար պատժելու նպատակով բռունցքով հարվածներ է հասցրել իրենց իրավազորության տակ գտնվող, ձերբակալված անձի կրծքավանդակին՝ վերջինիս պատճառելով ֆիզիկական ցավ և հոգեկան տառապանք:

Պարեկային ծառայության մյուս աշխատակիցը միջոցներ չի ձեռնարկել բռնության գործադրումը կանխելու և խափանելու ուղղությամբ, բացի այդ, ընթացք չի տվել քաղաքացու նկատմամբ տեղի ունեցած խոշտանգման դեպքին, ինչը մնացել է հաշվառումից դուրս:

Պարեկային ծառայության աշխատակիցներից մեկի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 1-ին մասով (խոշտանգումը), իսկ մյուսի նկատմամբ՝ 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը):

Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ և հսկող դատախազի հաստատմամբ կասեցվել է վերջիններիս պաշտոնավարումը: 

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում