Իրան

Իրանը պատրաստ է պատասխանել Իսրայելի ցանկացած ռազմական գործողության. Փեզեշքիան

2 րոպեի ընթերցում

Իրանը պատրաստ է պատասխանել Իսրայելի ցանկացած ռազմական գործողության. Փեզեշքիան

Իրանը պատրաստ է Իսրայելի կողմից ցանկացած ռազմական գործողության։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն Al Jazeera-ին տված բացառիկ հարցազրույցում:

«Մենք պատրաստ ենք Իսրայելի կողմից ցանկացած ռազմական քայլի, և մեր ուժերը կարող են կրկին հարվածել նրա տարածքին», - նշել է Իրանի նախագահը։ 

Նա հավելել է, որ երկու կողմերն էլ ծանր հարվածներ են հասցրել մեկը մյուսին՝ ընդգծելով, որ Իսրայելը թաքցնում է իր կորուստները։

«Իսրայելը կանխում է մեր հրթիռային հարվածների արդյունավետության մասին ցանկացած խոսակցություն, բայց պատերազմը դադարեցնելու նրա խնդրանքը շատ բան է ասում», - շարունակել է նա։

Փեզեշքիանն ընդգծել է, որ Իրանը հավատում է դիվանագիտությանը և պատերազմ չի փնտրում, միևնույն ժամանակ չի սպասում, որ հրադադարը մշտական կլինի։ Նա հավելել է, որ Իրանը կպաշտպանվի ուժով։

Փեզեշքիանը գոհունակություն է հայտնել տարածաշրջանային երկրների՝ Իրանի նկատմամբ աջակցող դիրքորոշման համար։

«Երբեք տարածաշրջանի երկրները նման դիրքորոշում չեն ցուցաբերել Իրանին աջակցելու հարցում, ինչպես այս պատերազմի ժամանակ։ Մենք լիովին պատրաստ ենք մեր արաբ հարևանների և տարածաշրջանի մյուս երկրների հետ համատեղ մշակել հավաքական անվտանգության հայեցակարգ», - ասել է նա։

Հունիսի 13-ին Իսրայելը ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ՝ նպատակ ունենալով ոչնչացնել նրա միջուկային ծրագիրը։ Հունիսի 22-ին ԱՄՆ-ն հարվածներ հասցրեց Իրանի միջուկային օբյեկտներին Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում։ Հունիսի 24-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց կողմերի միջև հրադադարի մասին, որը հետագայում հաստատեցին Իրանը և Իսրայելը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում