Սևան-Գավառ ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել ճամփեզրյա փոսում
1 րոպեի ընթերցում

Սևան-Գավառ ավտոճանապարհի մոտ 24-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 5 մ) և հայտնվել ճամփեզրյա փոսում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորը տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։