Հայաստան

Հայաստանում երրորդ տարին անընդմեջ անցկացվել է «Ռենջեր» մրցանակաբաշխությունը

2 րոպեի ընթերցում

Հայաստանում երրորդ տարին անընդմեջ անցկացվել է «Ռենջեր» մրցանակաբաշխությունը

Շրջակա միջավայրի նախարարության և գործընկեր Կովկասի բնության հիմնադրամի համատեղ ջանքերով արդեն երրորդ տարին անընդմեջ Հայաստանում Ռենջերների միջազգային օրը նշվել է «Ռենջեր» մրցանակաբաշխությամբ՝ ի նշան գնահատանքի բնության պահապանների։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։

«Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի, Էկոպարեկային ծառայության և նախարարության ներկայացուցիչների հետ մասնակցեցի մրցանակաբաշխությանը և հանդես եկա ողջույնի խոսքով։

Էկոպարեկային ծառայությունն այսօր պետության կողմից իրականացվող բնապահպանական քաղաքականության կարևոր օղակներից է։ Բնության պահապանները՝ էկոպարեկները, իրականացնում են ոչ միայն հսկողություն և վերահսկում, այլև կանխարգելիչ և կրթական գործառույթներ՝ ապահովելով շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված աշխատանքների շարունակականությունը։ Նրանց գործունեությունը հստակ օրինակ է ծառայողական բարեխղճության, նվիրումի և մասնագիտական պատասխանատվության»,- նշել է նախարարը։

Նրա տեղեկացմամբ՝ մրցանակաբաշխության արդյունքում մրցանակներ են հանձնվել բոլոր մասնակիցներին՝ որպես երախտագիտության և բարձր գնահատանքի արտահայտություն։ Մաթևոսյանն ուրախությամբ փաստել է, որ մրցանակային վեց տեղերից հինգը զբաղեցրել են Էկոպարեկային ծառայության ներկայացուցիչները։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում