Շուրջ 3 մլն ՀՀ դրամի հափշտակության մեջ մեղադրվող դպրոցի տնօրենի պաշտոնավարումը կասեցվել է

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Երասխահունի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը 2023-2025 թվականների ընթացքում, օգտագործելով ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունը, ինչպես նաև պաշտոնեական կեղծիքներ կատարելով, իրեն վստահված ֆինանսական միջոցներից հափշտակել է ընդհանուր շուրջ 3 մլն ՀՀ դրամ գումար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից, մանրամասնելով, որ դպրոցի տնօրենի հետ փոխկապակցված մի շարք անձինք, նրա հրամանով նշանակված լինելով հիշյալ դպրոցի վերանորոգողի, պահակի և հավաքարարի հաստիքներին, 2023-2025 թվականների ընթացքում՝ տարբեր ժամանակահատվածներում, ընդհանրապես չեն հաճախել աշխատանքի, սակայն փաստացի չկատարած աշխատանքի համար որպես աշխատավարձ ստացել են ընդհանուր շուրջ 3 մլն ՀՀ դրամ: Ընդ որում՝ տնօրենը կազմել և իր ստորագրությամբ ու կնիքով հաստատել է հիշյալ անձանց աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերը, որոնց համաձայն՝ վերջիններս իբրև թե նշված ժամանակահատվածում հաճախել են աշխատանքի: 

Խոշոր չափերով հափշտակություն և պաշտոնեական կեղծիք  կատարելու համար Երասխահունի միջնակարգ դպրոցի տնօրենին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (3 դրվագ) և 445-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ): Նրա նկատմամբ որպես համակցված խափանման միջոց է կիրառվել պաշտոնավարման կասեցումն ու ՀՀ -ից բացակելու արգելքը:  Մեղադրանքներ են ներկայացվել նաև տնօրենին օժանդակած 3 անձանց: 

Նախաքննության ընթացքում մեղադրյալի կողմից ամբողջությամբ վերականգնվել է ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասը՝ շուրջ 3 մլն ՀՀ դրամը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը