Ընթացիկ տարվա հունիսին Հայաստան է այցելել ավելի քան 215 հազար զբոսաշրջիկ

1 րոպեի ընթերցում

Այս տարվա հունիսին  Հայաստան է այցելել 215 հազար 253 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ գրանցելով նկատելի աճ.  2024թ․ հունիսին Հայաստան էր այցելել 180,718 զբոսաշրջիկ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ Զբոսաշրջության կոմիտեից։ 

Կոմիտեն նաև հայտնել է, որ 2025 թվականի  հունվար-հունիս ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (36.9%), Վրաստանից (14.4%), Իրանից (8.5%), ԱՄՆ-ից (1,84%)  և Չինաստանից (1,74 %): 

 

Հայերեն English Français Türkçe 中文