1 րոպեի ընթերցում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հուլիսի 22-ին ժամը 10:39-ին ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ գյուղի կենտրոնական փողոցում այրվում է ավտոմեքենա։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ հրդեհը բռնկվել է Աբովյան փողոցում կայանած «Opel» մակնիշի ավտոմեքենայում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:49-ին, մարվել՝ 11:04-ին: Այրվել է ավտոմեքենան։