Հայաստան

Իջևան-Նոյեմբերյան ճանապարհին ծառն ընկել է «Kia» մակնիշի ավտոմեքենայի վրա

1 րոպեի ընթերցում

Իջևան-Նոյեմբերյան ճանապարհին ծառն ընկել է «Kia» մակնիշի ավտոմեքենայի վրա

Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն hուլիսի 21-ին ժամը 20:19-ին  ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին ծառեր են տապալվել. ավտոճանապարհը փակվել է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին տապալվել է 2 բարդի. ճանապարհահատվածը փակվել է, ծառերից մեկն ընկել է «Kia» մակնիշի ավտոմեքենայի վրա՝ վնասելով դիմային հատվածը. տուժածներ չկան:

Փրկարարները մասնատել և հեռացրել են տապալված ծառերը և ավտոմեքենան դուրս բերել երթևեկելի հատված. երթևեկությունը վերականգնվել է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում