Հայաստան

Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ

1 րոպեի ընթերցում

Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում հուլիսի 23-ին գործարկվելու են էլեկտրական շչակներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից

Հուլիսի 23-ին ժամը 10:30-14:30-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաշչակներ կգործարկվեն Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի Գյուլիքևխյան, 5-րդ զանգվածի Ա. Միկոյան, 6-րդ զանգվածի Լյուքսեմբուրգի, 7-րդ զանգվածի Կարախանյան, 8-րդ զանգվածի Մինսկի, 9-րդ զանգվածի Վիլնյուսի փողոցների, ինչպես նաև Գայի պողոտայի և Բագրևանդ թաղամասի մի շարք հասցեներում:

Հուլիսի 23-ին ժամը 10:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում՝ Արարատի մարզի Արգավանդ, Գեղանիստ, Գետափնյա, Ղուկասավան, Արբաթ, Ազատաշեն, Խաչփար, Հայանիստ, Հովտաշատ, Սիփանիկ, Սիս, Տափերական, Փոքր Վեդի բնակավայրերի մի շարք հասցեներում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում