Թեհրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունների. Արաղչի

3 րոպեի ընթերցում

Թեհրանը կարող է ապագայում քննարկել ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների հարցը, բայց առայժմ պատրաստ չէ դրան։ Ներկայում Իրանը պատրաստ է միջնորդների միջոցով բանակցություններ անցկացնել ԱՄՆ-ի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Fox News-ին տված հարցազրույցում։

Լրագրողը նրան հարց է ուղղել ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններին պատրաստ լինելու մասին՝ տարածաշրջանային մեծ լարվածությունն ապաէսկալացնելու համար։

«Մենք պատրաստ ենք բանակցությունների։ Այս պահին՝ ոչ ուղիղ։ Եթե նրանք ցանկանան փոխշահավետ լուծում, ես պատրաստ եմ շփվել նրանց հետ։ Նկատի ունեմ, որ մենք պատրաստ ենք ձեռնարկել վստահության կառուցմանն ուղղված ցանկացած միջոց, որն անհրաժեշտ է՝ ապացուցելու, որ Իրանի միջուկային ծրագիրը խաղաղ է և միշտ կմնա խաղաղ, և Իրանը երբեք չի ստեղծի միջուկային զենք։ Եվ դրա դիմաց մենք ակնկալում ենք, որ նրանք չեղարկեն պատժամիջոցները», - ասել է Արաղչին։

 Նա հավելել է, որ Թեհրանը նախընտրում է անուղղակի բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ՝ հիմնված փոխադարձ հարգանքի և փոխադարձ շահերի վրա։

Արաղչիի խոսքով՝ Իրանի միջուկային ծրագիրն ունի բանակցային լուծում, Իրանը դա արել է 2015 թվականին՝ ստորագրելով Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ), և պատրաստ է դա անել ևս մեկ անգամ։ 

Իր հերթին, Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթը հուլիսի 21-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է Թեհրանի հետ բանակցությունների, եթե դա անհրաժեշտ համարի։

Ապրիլի 12-ից ի վեր Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների հինգ փուլ է անցկացվել, որոնց միջնորդի դերում հանդես է եկել Օմանը։ Միջուկային ծրագիրը քննարկելու հերթական հանդիպումը չեղարկվել է Իրանին Իսրայելի հարվածների պատճառով, որոնց հայտարարված նպատակը Իրանի միջուկային ծրագրի ոչնչացումն էր։ Հունիսի 22-ին ԱՄՆ-ն հարվածել է Իրանի երեք միջուկային օբյեկտների՝ Ֆորդոյի, Սպահանի և Նաթանզի, որից հետո հայտարարել է, որ Թեհրանի միջուկային ծրագիրը ոչնչացված է։

Իրան

ԱՄՆ-ն անհրաժեշտության դեպքում նորից կհարվածի Իրանին. Թրամփ

Հայերեն English فارسی Français Русский

Աշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետև կուղարկվեն SMS հաղորդագրության միջոցով

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ՄԱԿ-ի 15-րդ կոնգրեսում ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման հայաստանյան փորձը

Կրեմլը հերքել է որոշ քաղբանտարկյալների ազատ արձակման դիմաց ամերիկյան պատժամիջոցների մեղմացման շուրջ քննարկումները

Հայաստանն ու ԱՄՆ-ն անցնում են հանքանյութերի վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի իրականացման գործնական քայլերի

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 30/09/26

Ասիական ինդեքսներ - 30/09/26

ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել Թրամփի վարչակազմին վերսկսել միգրանտների արտաքսումները երրորդ երկրներ

ՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներ

ԱԺ-ում քննարկվել են Ղարաբաղից տեղահանված անձանց աջակցության ծրագրերը

Նոր Հաճըն համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 2.2 հա մակերեսով հողամասի նկատմամբ