Ժաննա Անդրեասյանն այցելել է Աթենքի ազգային և կապոդիստրական համալսարան

2 րոպեի ընթերցում

Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Աթենքի ազգային և կապոդիստրական համալսարան, որտեղ հանդիպել է համալսարանի պրոռեկտոր Էվսթաթիոս Էվսթաթափուլուլոսի հետ։

Շնորհակալություն հայտնելով նախարարին այցելության համար՝ պրոռեկտորը ներկայացրել է համալսարանի գործունեությունը՝ շեշտելով, որ հետաքրքրված են Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ համագործակցությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարությունից, նախարար Անդերասյանը ներկայացրել է ՀՀ բարձրագույն կրթության և գիտության համակարգում ընթացող բարեփոխումները՝ մասնավորապես անդրադառնալով «Ակադեմիական քաղաք» ծրագրին։ Նա ընդգծել է, որ միջագային համագործակցության ընդլայնումը ՀՀ բարձրագույն կրթության և գիտության ոլորտի զարգացման հիմնական ուղղություններից է։

Ծանոթանալով Աթենքի ազգային և կապոդիստրական համալսարանի կրթական ծրագրերին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նմանատիպ ֆակուլտետներ են գործում նաև Երևանի պետական համալսարանում։ Կողմերի ընդգծմամբ՝ կարող են երկկողմ համագործակցության միջբուհական ծրագրեր իրականացվել, մասնավորապես՝ աստվածաբանության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, ինչպես նաև այլ ուղղություններով։

ԿԳՄՍ նախարարը կարևորել է գործընկերային կապերի զարգացումը ԵՄ Erasmus Plus ծրագրի շրջանակում, մասնավորապես՝ ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի և համատեղ այլ նախաձեռնությունների իրականացմամբ։

Աթենքի ազգային և կապոդիստրական համալսարանն ընդգրկված է աշխարհի 200 լավագույն համալսարանների ցանկում։

Հայերեն

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-22/10/26

Ասիական ինդեքսներ - 22/10/26

Անձանց տվյալները, որոնց վերաբերյալ որոշումներ են կայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուսումնասիրություն չսկսելու մասին, գաղտնի են. Դատախազությունը պարզաբանում է

Ֆրանսիայում գրանցվել է Շամոնդա վիրուսով մարդու վարակման առաջին դեպքը

Բուլղարիայում մեկնարկել է Պլովդիվի գիտության փառատոնը. BTA

Կենսաչափական նոր համակարգի ներդրումը ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրում ամենածավալուն ռեֆորմն է․ Նելլի Դավթյան

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը «Կինոդարան» հարթակի թիմի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

ՀԷՑ-ի բաշխման ցանցի նոր բաժանորդ դառնալու հայտերի թիվը 2026 թվականին կտրուկ աճել է

Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը

Պուտինը Ուիթքոֆին չի հանձնել ուկրաինական կարգավորման վերաբերյալ առաջարկներ պարունակող փաստաթղթեր. Պեսկով