Մերձավոր Արևելք

Միացյալ Նահանգները մտադիր չէ մեծացնել իր ռազմական ներկայությունն աշխարհի ոչ մի կետում

1 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգները մտադիր չէ մեծացնել իր ռազմական ներկայությունն աշխարհի ոչ մի կետում

Միացյալ Նահանգները մտադիր չէ մեծացնել իր ռազմական ներկայությունն աշխարհի ոչ մի կետում: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Reuters-ից, այս մասին հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան և Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Թոմ Բարաքը Բեյրութում տեղի ունեցած մամուլի ասուլիսում:

«Մենք այլևս զորքեր չենք մտցնի որևիցե տեղ՝ թշնամական մտադրություններով», - ասել է Բարաքը:

Նա նաև նշել է, որ երբ հարցը վերաբերում է Իսրայելի և Լիբանանի միջև հակամարտությանը, ապա ԱՄՆ-ն չի կարող Իսրայելին ստիպել որևէ բան անել: 

«ԱՄՆ-ի գործը չէ Իսրայելին փորձել հարկադրել որևէ բան անել.... Ամերիկան կարող է միայն ազդեցություն գործել», - նշել է պաշտոնյան։

ԱՄՆ հատուկ բանագնացը Լիբանան է ժամանել հուլիսի 20-ին՝ տեղեկանալու Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարի պահպանման մասին: Երկու շաբաթվա ընթացքում սա Բարաքի արդեն երկրորդ այցն է Լիբանան: 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում