Էրդողանը տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում Երևանի ու Բաքվի միջև կոնսենսուսի հույս է հայտնել

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան հույս ունի՝ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան կոնսենսուսի միջոցով հասնել տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակմանը՝ հերթական անգամ, սակայն, օգտագործելով Երևանի համար անընդունելի այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» եզրույթը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես հայտնում է TRT Haber-ը, Էրդողանն այս մասին խոսել է Հյուսիսային Կիպրոս կատարած այցից հետո՝ լրագրողների հետ զրույցում։ 

Նա հայտարարել է, որ այդ ճանապարհի բացումն օգուտ կբերի ոչ միայն Հայաստանին Ադրբեջանին ու Թուրքիային, այլև տարածաշրջանի մյուս երկրներին։ 

«Մենք մեծապես կարևորում ենք այս ուղղությունը գեոտնտեսական տեսանկյունից։ Այս ուղղությունը կապելու է աշխարհագրական շրջաններ, որոնք մեր տարածաշրջանի սահմաններից դուրս են ու աշխուժացնելու է առևտուրը։ Ակնկալում ենք, որ այն կդառնա ոչ թե տարաձայնությունների աղբյուր, այլ հաշտեցման խորհրդանիշ»,- ասել է Էրդողանը՝ համոզմունք հայտնելով, որ դրա շնորհիվ տարածաշրջանը կդառնա բարեկեցիկ վայր, որտեղ կգերակշռի համագործակցությունը։ 

Նա հավելել է՝ հավատում է, որ տարածաշրջանային երկրներն այս հարցը կկարողանան լուծել փոխըմբռնման միջոցով։ 

Հայերեն العربية English فارسی 中文

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին