Մարզեր

Ընթանում է Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածի կառուցումը

1 րոպեի ընթերցում

Ընթանում է Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածի կառուցումը

Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածի կառուցումն ընթանում է աշխատանքային ծրագրին համապատասխան։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, կատարվել են հետևյալ հիմնական աշխատանքները՝ բետոնե հենապատերի կառուցում՝ 4200խմ ծավալով և շուրջ 600 գծամետր երկարությամբ, ցայսօր հողային աշխատանքների ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 2.2 մլն խմ, շինարարություն է իրականացվում նախատեսված կամուրջներից 14-ի վրա, այդ թվում արդեն իսկ կատարվել են 17.5խմ բետոնացման աշխատանքներ։

«Առաջին թունելում նախատեսված երկարությամբ հորատումը գրեթե արվարտված է, մեկնարկել են երկրորդ թունելի հորատման նախապատրաստման աշխատանքները։ Կառուցվում են նախագծով նախատեսված 5 տրանսպորտային հանգույցներից 2-ը։ Ընթացքի մեջ են նաև այլ բնույթի աշխատանքներ»,-տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Քաջարան-Ագարակ 32կմ երկարությամբ ճանապարհահատվածը կառուցվում է ՀՀ կառավարության և Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի համաֆինանսավորմամբ։

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում