Արարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ
1 րոպեի ընթերցում

Հուլիսի 22-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Նորաբաց, Դարակերտ, Դաշտավան, Դարբնիկ, Զորակ, Նիզամի, Սայաթ-Նովա, Ուրցաձոր, Շաղափ, Լուսաշող, Լուսառատ բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը խնդրում է չանհանգստանալ։