Ալիևը կարծում է, որ ՀՀ-ն և Ադրբեջանը շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը, սակայն, կրկին նախապայմաններ է նշել

3 րոպեի ընթերցում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շուշիում տեղի ունեցող մեդիա ֆորումի ընթացքում հայտարարել է, որ Ադրբեջանը և Հայաստանը շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը և անդրադարձել է հարցին, թե ինչ պայմաններում կարող է ստորագրվել այն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է «Ազերթաջ»-ը, Ալիևն ասել է. «Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրն անմիջապես կարող է ստորագրվել Հայաստանի Սահմանադրության փոփոխությունից և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումից հետո։ Այո, տեքստը կարող է նախապես նախաստորագրվել, և ադրբեջանական կողմն արդեն իսկ նման առաջարկ է արել Աբու Դաբիում։ Բայց, ինչպես գիտեք, փաստաթղթի նախաստորագրումը չի նշանակում դրա ստորագրում։ Այսինքն՝ մեկ բան է բանավոր համաձայնություն հայտնելը, մեկ այլ բան՝ փաստաթղթի յուրաքանչյուր էջ նախաստորագրելը։ Կարծում եմ՝ մենք շատ մոտ ենք խաղաղության պայմանագրի ստորագրմանը», - ասել է նա։

Ավելի վաղ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի համաձայնեցված տեքստում չկա երկու երկրների սահմանադրությունների մասին կարգավորում: 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշել էր, որ ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանի Սահմանադրությունն է պարունակում է տարածքային պահանջներ ՀՀ-ի նկատմամբ, սակայն հայկական կողմը Ադրբեջանի սահմանադրությունը փոխելու պահանջ չի դնում այս փուլում, քանի որ խաղաղության պայմանագրի նախագծի արդեն իսկ համաձայնեցված հոդվածներն այդ հարցն ամբողջությամբ լուծում են: 

Նա ընդգծել է, որ խաղաղության պայմանագրի նախագծի մեջ կա համաձայնեցված դրույթ, որ կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանն այդ պայմանագրի դրույթները չկատարելու համար: 

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը, ապա ՀՀ վարչապետը հայտարարել է, հայկական կողմը կառուցողական է մոտենում հարցին, սակայն պետք է համոզված լինել, որ կբացառվի իրավիճակը, երբ հակամարտության էջը կփակվի Ադրբեջանի տարածքում, բայց կվերածվի Հայաստանի տարածքի նկատմամբ նոր պահանջների, ուստի պետք է միաժամանակ ստորագրել խաղաղության համաձայնագիր և դիմել ԵԱՀԿ-ին՝  Մինսկի խումբը լուծարելու համար։

Հայերեն العربية Français Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին