Հայաստան

Շինհրապարակում աշխատանքների կազմակերպման և անվտանգության ապահովման ուղեցույցը հասանելի է նաև օտար լեզուներով

2 րոպեի ընթերցում

Շինհրապարակում աշխատանքների կազմակերպման և անվտանգության ապահովման ուղեցույցը հասանելի է նաև օտար լեզուներով

Շինարարական հրապարակում աշխատող օտարերկրացիները հնարավորություն ունենան իրազեկվելու աշխատանքների կազմակերպման և անվտանգության կանոններին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեից՝ մանրամասնելով, որ Կոմիտեի մշակած «Շինարարական հրապարակում շինարարական աշխատանքների կազմակերպման և անվտանգության ապահովման ուղեցույցը» վարչապետի հանձնարարությամբ արդեն հասանելի է նաև անգլերեն և ռուսերեն պաշտոնական թարգմանություններով։ Այն տեղադրված է Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգում, ինչպես նաև Քաղաքաշինության կոմիտեի minurban.am կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Նորմատիվատեխնիկական փաստաթղթերի ցանկ» ենթաբաժնում՝ «Շինարարական արտադրության կազմակերպում» խորագրում։ 

Ուղեցույցում ներառված են գործատուի և աշխատողի պարտականությունները, կապալառուի և տեխնիկական հսկողություն իրականացնողի նկատմամբ կիրառվող պատասխանատվության միջոցները, շինհրապարակի կահավորման նշանների և ցուցանակների օրինակներ։

Բացի այդ, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2025 թ. մարտի 5-ի N 07-Ն հրամանով հաստատված ուղեցույցում կատարվել են փոփոխություններ, և ներառվել է հատուկ աշխատանքների կարգագիր-թույլտվության օրինակելի ձև՝ աշխատանքի անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ զգոնությունն ու պատասխանատվությունը բարձրացնելու նպատակով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում