Մոսկվան Կիևի հետ ուղիղ բանակցություններ է վարում Վաշինգտոնի միջնորդությամբ. Պեսկով

1 րոպեի ընթերցում

Մոսկվան այժմ Կիևի հետ ուղիղ բանակցություններ է վարում, թեև Վաշինգտոնի միջնորդությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին:

«Մենք ուղիղ բանակցություններ ենք վարում Կիևի վարչակարգի ներկայացուցիչների հետ։ Այստեղ խոսքը հենց ուղիղ բանակցությունների մասին է, որոնք, սակայն, անցկացվում են Միացյալ Նահանգների միջնորդական ջանքերով» - ասել է նա:

Պեսկովը նշել է, որ նաև կապեր են պահպանվում Ուկրաինայի հետ բանակցություններում ՌԴ պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկիի և նրա զրուցակիցների միջև։

Միևնույն ժամանակ Կրեմլի խոսնակը հավելել է, որ  Ռուսաստանն Ուկրաինայից առաջարկությունների է սպասում բանակցությունների երրորդ փուլի վերաբերյալ, երբ ավարտվի երկրորդ փուլի համաձայնություններով ձեռք բերված փոխանակումների գործընթացը:

Ռուսաստան

Ռուսաստանն Ուկրաինային է հանձնել ևս 1000 զինվորի մարմին

Հայերեն Русский

Լատվիան կարող է քննարկել Ռուսաստանի հետ սահմանի անցակետերի փակման հարցը. Delfi

Գեղհովիտի Ջոջ կող կիկլոպյան ամրոցը

Սաուդական հարվածներից Եմենում առնվազն 25 մարդ է զոհվել

Չեռնոգորիայի պաշտպանության նախարարը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Սի Ծինփինը հայտարարել է Պաղեստինի ժողովրդին աջակցելու մասին

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ կունենա աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելիի հետ

Իրանն ու Ադրբեջանը համաձայնության են հասել նավթի և գազի ոլորտում համագործակցության շուրջ

Գավառում շուրջ մեկդարյա տունը վերածվել է հյուրատան

Հայ տնտեսվարողներն առցանց հանդիպում են անցկացրել Օմանի «LuLu» հիպերմարկետների ցանցի տարածաշրջանային գլխավոր տնօրենի հետ

Երևանի Ձորագյուղ թաղամասում գտնվող անշարժ գույքի օտարման գործընթացում խախտում է հայտնաբերվել. պետշահերի հայց է ներկայացվել դատարան