Միացյալ Նահանգներ

Մարսից ընկած ամենամեծ երկնաքարն աճուրդում վաճառվել է 5,3 միլիոն դոլարով

1 րոպեի ընթերցում

Մարսից ընկած ամենամեծ երկնաքարն աճուրդում վաճառվել է 5,3 միլիոն դոլարով

Մարսյան ծագում ունեցող ամենամեծ երկնաքարը ռեկորդային 5,3 միլիոն դոլարով վաճառվել է Նյու Յորքում կայացած աճուրդում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Sotheby's աճուրդի տան կայքում։

«NWA 16788-ը ծածկված է կարմրաշագանակագույն միաձուլված կեղևով, որը նրան անսխալական ճանաչելի մարսյան երանգ է տալիս: Երկնաքարի մակերեսին նաև երևում են փոսիկներ, որոնք առաջացել են Երկրի մթնոլորտով արագ իջնելու ընթացքում տաքացման հետևանքով», - ասվում է հաղորդագրության մեջ 

Ըստ աճուրդի տան տեղեկատվության՝ 24-կիլոգրամանոց քարը մոտավորապես 70%-ով մեծ է մարսյան ծագման՝ մեծությամբ հաջորդ երկնաքարից: Ենթադրվում է, որ այն կարմիր մոլորակի մակերևույթից պոկվել է աստերոիդի հարվածից հետո, ինչի հետևանքով երկնաքարի մի մասը վերածվել է ապակու։

Ըստ աճուրդի տան՝ երկնաքարը տիեզերքով անցել է 140 միլիոն մղոն ճանապարհ և ընկել Սահարայի անապատում։ Այն հայտնաբերվել է 2023 թ. նոյեմբերի 16-ին Նիգերի հեռավոր շրջաններից մեկում։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում