Քաղաքականություն

ՄԱԿ-ի բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության կազմակերպած հարակից միջոցառումը

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության կազմակերպած հարակից միջոցառումը

ՄԱԿ-ի բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակներում հուլիսի 16-ին տեղի է ունեցել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության կողմից կազմակերպված հարակից միջոցառումը՝ «Կենսաբազմազանության պահպանումը որպես կայուն զարգացման ապահովման միջոց» խորագրով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը։ 

Հարակից միջոցառմանը քննարկվել է կենսաբազմազանության և կայուն զարգացման միջև կենսական կապն ու փոխլրացնող բնույթը, ներկայացվել են Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի և Կայուն զարգացման նպատակների իրականացման գործնական լուծումների օրինակներ՝ ազգային փորձի, տարածաշրջանային և միջազգային համագործակցության և համայնքային նախաձեռնությունների շրջանակներում։

Հարակից միջոցառմանը բանախոսությամբ հանդես են եկել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը, Մոնգոլիայի COP17 նախագահության նախապատրաստական կոմիտեի տնօրենը, ՄԱԿ-ում ՄԹ մշտական ներկայացուցիչը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալ, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը, ՄԱԿ շրջակա միջավայրի ծրագրի էկոհամակարգերի վարչության ղեկավարի տեղակալը և ՄԱԿ-ում Բրազիլիայի ներկայացուցիչը։ Պանելային քննարկմանը հաջորդել է հարցուպատասխան մասնակիցների հետ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում